Մերկասերմեր

Մերկասերմերը բազմանում են սերմերով, որոնք առաջանում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում։ Գարնանը սոճու նույն բույսի ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղնավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ։ Գարնանը փոշեհատիկները քամու միջոցով արական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնբողբոջների վրա և տեղի է ունենում փոշոտոմ։ Փոշեհատիկը` փոշեմուտքով թափանցում է սերմնաբոզբոջ: Այնուհետև իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում, կպչում են և ամուր փակվում: Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է, փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբողբոջում գտնվող արքեգոնիումին: Նրանցից մեկը միանում է ձվաբջջին, տեղի է ունենում բեղմնավորում` առաջանում է զիգոտ (բեզմնավորված ձվաբջիջ)։ Զիգոտից առաջանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից` սերմը: Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ, բաց վիճակում` մերկ, որի պատճառով բոլոր փշատերևները կոչվում են մերկասերմեր։ Իգական կոները աստիճանաբար են աճում։ Սկզբում նրանք կանաչավուն են, իսկ երբ սերմերը հասունանում են, փայտանում են ու դառնում դարչնագույն։ Սոճու սերմերը հասունանում են փոշոտումից և բեղմնավորումից մեկ ու կես տարի հետո, իսկ կոներից թափվում են երկու տարի հետո։ Սերմը կազմված է սաղմից, էնդոսպերմից և սերմնամաշկից։ Սերմերն ունեն թաղանթաթևեր, որոնց օգնությամբ քամու միջոցով թռչում են ու տարածվում։ Նպաստավոր պայմաններում սերմերը ծլում են և առաջացնում են նոր բույս։Դիտարկենք ծածկասերմ բույսրի բեղմնավորման և սերմի զարգացման գգործնթացը։ Ծաղկի մեջ առաջանում են սպորներ (անսեռ բազմացման համար), գամետներ (սեռական պրոցես) տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորման հետևանքով առաջանում են սերմ և պտուղ։ Առէջի փոշանոթներում մեկ դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոզի հետևանքով առաջանում են չորս հապլոիդ հավաքակազմով միկրոսպորներ, որոնցից յորաքանչրը պատվում է լրացուցիչ թազանթներով և դրանցից հետագայում ձևավորվում է փոշեհատիկը. սկզբում միկրոսպորը կիսվում է միտոզով և առաջացնում է երկու հապլոիդ հավաքակազմով բջիջներ` վեգետատիվ և գեներատիվ: Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում: Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը: Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում): Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում: Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը: Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում): Սաղմնապարկում գտնվող ձվաբջիջն անշարժ է: Վարսանդի սերմնարանում կարող են լինել մեկ կամ մի քանի սերմնաբջիջներ: Սաղմնապարկը, բացի հապլոիդ ձվաբջջից, պարունակում է դիպլոիդ կենտրոնական բջիջ, որը մասնակցում է բեղմնավորմնը և գտնվում է սաղմնապարկի կենտրոնում: Կան նաև մի քնի հապլոիդ բջիջներ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started