Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստանաշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում: Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, …
Continue reading "Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը"

