Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդունդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ …

Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի …

Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես …

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման …

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:  Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․ Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: …

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր …

Խոհանոցի  ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր: -Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  …

Եղնիկը:  Ավ.  Իսահակյան

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  …

Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։ Աշնան  չարագուժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  …

Գավառական  նամականի: Ակսել Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն: Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  …

Design a site like this with WordPress.com
Get started